ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին ստորագրվել են մի շարք որոշումներ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 52-րդ նիստին։ Նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ղեկավարների գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ–ի տարածած հաղորդագրությունից, միավորված կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է 26 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, մասնավորապես, տեղեկատվության փոխանակման ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայություններում տեխնիկական աջակցության գործարկմանը, տեսչական և զննման համալիրի կիրառմամբ ստացված էտալոնային լուսանկարների ընդհանուր պահոցի հայեցակարգի ստեղծման և ընդհանուր պահոցի միջոցով տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրի նախագծին։ Ընդունվել են նաև որոշումներ  առանց բացթողումը հավաստող փաստաթղթերի ապրանքների մաքսային տարածքում գտնվելու, միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների ոչ ինտրուզիվ սարքավորումների կիրառմամբ մաքսային հսկողություն իրականացնելու պրակտիկայի, ինչպես նաև ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան որոշ ապրանքների դասակարգման վերաբերյալ։

Քննարկվել և ստորագրվել են ռիսկերի միասնական արժեքային ցուցիչներին և դրանց կիրառմամբ ապրանքների մաքսային հայտարարագրման մոնիթորինգի արդյունքներին առնչվող որոշումներ։

Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 2025թ․ աշխատանքային ծրագրի կատարման արդյունքներն ու հաստատվել է 2026թ․ աշխատանքային ծրագիրը։ Հաստատվել են նաև Միավորված կոլեգիային կից գործող 10 աշխատանքային խմբերի 2026թ․ ծրագրերը։

Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 53-րդ նիստն անցկացնել Ղրղզստանի Հանրապետությունում՝ 2026 թվականի առաջին եռամսյակում։

Հայերեն Русский

23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին