Ռուսաստան

Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանի հաջորդ թիրախը լինելու է ՆԱՏՕ-ն

1 րոպեի ընթերցում

Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանի հաջորդ թիրախը լինելու է ՆԱՏՕ-ն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մտադրվում սահմանափակվել միայն Ուկրաինայի դեմ պատերազմով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

«Մենք Ռուսաստանի հաջորդ թիրախն ենք։ ՆԱՏՕ-ի խնդիրն այժմ պատերազմը դադարեցնելն է, նախքան դրա սկսվելը։ Դրա համար մենք պետք է լիովին գիտակցենք սպառնալիքը», - ասել է Ռյուտեն Բեռլինում ունեցած ելույթի ժամանակ՝ հավելելով, որ վտանգն արդեն իսկ գոյություն ունի։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կրկին կոչ է արել ավելացնել պաշտպանական ծախսերը և ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ 

«Մեր զինված ուժերը պետք է ստանան մեզ պաշտպանելու համար անհրաժեշտ ամեն ինչ։ Եվ Ուկրաինան հիմա պետք է ստանա իր պաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչ։ Չափազանց շատ դաշնակիցներ չեն զգում պահի հրատապությունը և կարծում են, որ ժամանակն իրենց օգտին է։ Բայց դա այդպես չէ», - ասել է Ռյուտեն։

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում