Իրավունք

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

1 րոպեի ընթերցում

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ վիրահատվելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական թիմը։ 

«Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ անհրաժեշտ փաստաթղթերը վերահասցեագրվել են Երևան-Կենտրոն  ստորաբաժանում և առաջարկվել է կազմակերպել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ցուցված վիրահատական միջամտությունը։  

Ավելի վաղ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման։ 

Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Նա կալանավորված է հունիսի 28-ից։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։   

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում