Վրաստան

Վրաստանում ցուցարարների փոքր խմբերին արգելել են փակել փողոցները

1 րոպեի ընթերցում

Վրաստանում ցուցարարների փոքր խմբերին արգելել են փակել փողոցները

Վրաստանի խորհրդարանը հաստատել է «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում լրացումներ կատարելու որոշումը, որով ցուցարարների փոքր խմբերին արգելվում է փակել փողոցների երթևեկելի և հետիոտնային հատվածները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է խորհրդարանի՝ իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Արչիլ Գորդուլաձեն։

Նա նշել է, որ ոստիկանությունը համապատասխան վարչական միջոցներ կձեռնարկի սահմանված կանոնները խախտողների նկատմամբ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անհրաժեշտություն է անվանել այս որոշումը՝ նշելով, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի բողոքի գործողության մի քանի տասնյակ մասնակիցներ իրենց կամքը թելադրեն քաղաքի չորս միլիոն բնակիչներին։

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ընդդիմությունն արդեն ավելի քան մեկ տարի ամեն օր բողոքի փոքրաթիվ ցույցեր է անցկացնում խորհրդարանի շենքի առջև՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը և խորհրդարանական նոր ընտրությունների անցկացում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում