Հայաստանում տասն ամսում իրականացվել է ավելի քան 551 մլրդ դրամի շինարարություն

1 րոպեի ընթերցում

File name: HIY_3237.NEF

Հայաստանում 10 ամսում՝ հունվար-հոկտեմբերին իրականացվել է 551 մլրդ 434.5 մլն դրամի շինարարություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 20.6 տոկոսով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները։

Ընդ որում 26.3 տոկոսն իրականացվել է պետական բյուջեի միջոցներով` կազմելով 145 մլրդ 202.2 մլն դրամ, որը 2024-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելի է 38.2 տոկոսով։

Համայնքների միջոցներով իրականացվել է 27 մլրդ 913.2 մլն դրամի շինարարություն, աճը 28.4 տոկոս է։ Համայնքների միջոցներով իրականացված շինարարությունը կազմում է 10 ամսում իրականացված ընդհանուր շինարարության 5.1 տոկոսը։

Կազմակերպությունների միջոցներով իրականացվել է ընդհանուր շինարարության 46.5 տոկոսը՝ կազմելով 256 մլրդ 321.6 մլն դրամ, ինչը նախորդ տարվա 10 ամսվա համեմատ աճել է 15.5 տոկոսով։ Դրանից օտարերկրյա ներդրողների միջոցներով իրականացված շինարարության ծավալը նվազել է 2.4 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 272 մլն դրամի։

Բնակչության միջոցներով 10 ամսում իրականացվել է 120 մլրդ 117.2 մլն դրամի շինարարություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 14.9 տոկոսով։ Սա կազմում է ընդհանուր շինարարության 21.8 տոկոսը։

Հայերեն English Español فارسی 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն