Հայաստանն ու Իրանը դիտարկել են մշակույթի և տուրիզմի ոլորտում նոր նախագծեր իրականացնելու հնարավորությունները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարի տեղակալ Անուշիրվան Մոհսենի Բանդփեյի գլխավորած պատվիրակությանը:  

Ողջունելով գործընկերոջը՝ Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է երկու ժողովուրդների պատմական փոխառնչությունները տարբեր ոլորներում։ 

«Ուրախ եմ, որ այսօր էլ համատեղ ծրագրերի իրականացման լայն օրակարգ ունենք: Համոզված եմ՝ մեր համագործակցությունը կշարունակվի ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ու զարգացման ոլորտներում»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ փոխնախարարի խոսքերն են մեջբերված ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Նախարարի տեղակալն առանձնակի կարևորել է համագործակցությունը հուշարձանների վերականգնման աշխատանքներում՝ իրանական կողմի փորձի կիրառմամբ, ինչպես նաև մշակութային ժառանգության ոլորտում Հայաստան-Իրան համատեղ հայտերի գրանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցանկերում:

Ալֆրեդ Քոչարյանը հիշատակել է Իրանի Պերսեպոլիս համալիրի տարածքում կայանացած՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառում-համերգը, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարը, և շնորհակալություն հայտնել ջերմ և բարձրակարգ ընդունելության համար: Նա ընդգծել է՝ միջոցառում-համերգը բացառիկ իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի մշակութային ժառանգության հանրահռչակման, այլև Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների խորացման առումով։

Անուշիրվան Մոհսենի Բանդփեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ իրանական կողմի համար առաջնահերթություն է՝ ընդլայնել ու զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ նաև մշակութային զբոսաշրջության ոլորտում: Նա հատկապես ընդգծել է Իրանում գտնվող հայկական եկեղեցիների՝ զբոսաշրջության զարգացման թիրախ հռչակելու հանգամանքը: 

Ձեռարվեստի և զբոսաշրջության ոլորտներում փոխհամագործակցության հեռանկարները քննարկելիս դիտարկվել են նոր նախագծեր և նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունները: Կարևորվել են նաև ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը, համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը: 

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: 

Հայերեն English فارسی Français Русский Türkçe

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը