Տնտեսություն

Պապոյանն ու Բանդփեյը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Պապոյանն ու Բանդփեյը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարի՝ զբոսաշրջային հարցերով տեղակալ Անուշիրվան Բանդփեյի հետ։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները։

«Հայաստանը և Իրանը երկարամյա բարեկամ երկրներ են, և մեր համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում, հատկապես վերջին տարիներին, ունի կայուն զարգացող դինամիկա։ Միայն 2024 թվականին Իրանից Հայաստան այցելել է շուրջ 179 հազար զբոսաշրջիկ, իսկ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մենք արդեն արձանագրել ենք 166 հազար այց»,- նշել է նախարարը։

Մտքեր են փոխանակվել նաև ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք այլ հարցերի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում