Կոբախիձեն հանձնարարել է Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ադրբեջանական վառելիքի առաջին տարանցումը իրականացնել անվճար

1 րոպեի ընթերցում

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանից Հայաստան Վրաստանի տարածքով վառելիքի տարանցման խնդրանք է ստացել գործընկեր երկրներից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի առաջին ալիքը՝ շեշտելով, որ նախարարությունն այդպիսով արձագանքել է ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե Վրաստանի կողմից կիրառվող սակագնային արգելքները խոչընդոտում են Ադրբեջանի Հայաստան Վրաստանի տարածքով վառելիքի մատակարարմանը։ 

Նախարարության տվյալներով՝ դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացել է Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման խնդրանք։

Նշվում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Վրացական երկաթուղիներ»-ին հանձնարարվել է անվճար իրականացնել այս տարանցումը։ Այս որոշումը պաշտոնապես հաղորդվել է բոլոր համապատասխան կողմերին։

«Վրաստանը միշտ եղել և մնում է ռազմավարական և հուսալի գործընկեր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։ Մենք մշտապես աջակցել ենք խաղաղությանը և տարածաշրջանային համագործակցությանը», - ասված է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Հայերեն English فارسی Français Русский Türkçe 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին