Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է

1 րոպեի ընթերցում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։

Դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանքը։

Ավելի վաղ, փաստաբան Բաբայանը հայտնել էր, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ձերբակալվել է ԱԱԾ կողմից՝ Քննչական կոմիտեի շենքում։

Փաստաբանը նշել էր, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2018 թվականին կաթողիկոսի դեմ ակցիայի մասնակիցներից մեկի ուսապարկում իր ծառայակիցներից մեկի միջոցով թմրամիջոց է տեղադրել ՝ վերջինիս վարկաբեկելու նպատակով։

Քննչական կոմիտեն իր հերթին հայտնել էր, որ նախաքննության ընթացքում հոգևորականի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Հայաստանի Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)։

Հայերեն English Español

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո