Թրամփը ներում է շնորհել Ադրբեջանի շահերը պաշտպանելու նպատակով կաշառք ստանալու համար մեղադրվող դեմոկրատ կոնգրեսականին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել Տեխաս նահանգից դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուեյարին և նրա կնոջը՝ Իմելդա Կուեյարին, որոնց նկատմամբ 2024 թվականին կաշառակերության, փողերի լվացման և դավադրության մեղադրանքներ են առաջադրվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կուեյարին ներում շնորհելու մասին Թրամփը հայտնել է Truth Social հարթակում:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Կուեյարի և նրա կնոջ նկատմամբ հետաքննություն էր սկսվել 2022 թվականին: Դաշնային իշխանությունների համոզմամբ՝ նրանք շուրջ 600 000 դոլար կաշառք են ստացել Ադրբեջանի կառավարության կողմից վերահսկվող էներգետիկ ընկերության շահերը պաշտպանելու և այդ նպատակով նպաստավոր օրենսդրության ընդունմանն աջակցելու համար։

Թրամփը գրել է, որ անվերապահորեն ներում է շնորհում Կուեյարներին՝ պնդելով, որ նախկին նախագահ Ջո Բայդենը իր ձեռքին գործիք է դարձրել արդարադատության համակարգը և այն ծառայեցրել իր քաղաքական հակառակորդների դեմ: Ըստ Թրամփի՝ Կուեյարի դեմ մեղադրանք է առաջադրվել, քանի որ նա դեմ է արտահայտվել Բայդենի «բաց սահմանների» քաղաքականությանը:  

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան