ՀՀ Կենտրոնական բանկ

ՀՀ ԿԲ-ից զգուշացնում են կեղծ զանգերի և հաղորդագրությունների մասին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԲ-ից զգուշացնում են կեղծ զանգերի և հաղորդագրությունների մասին

ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել  են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԲ–ից իրազեկում են, որ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում և չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում:

«Եթե զանգահարում են կամ որևէ այլ եղանակով կապ են հաստատում և ներկայանում Կենտրոնական բանկի անունից և խնդրում կամ որևէ պատրվակով պարտադրում գումար փոխանցել ավելի «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների, զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք չկատարել որևէ գործողություն, որևէ մեկին չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ և անմիջապես կապ  հաստատել Ձեզ սպասարկող բանկի հետ»,- նշված է ԿԲ–ի տարածած հայտարարության մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում