Արտաքին քաղաքականություն

ԵՄ-ն և Թուրքիան կակտիվացնեն աշխատանքն՝ աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրին

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն և Թուրքիան կակտիվացնեն աշխատանքն՝ աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրին

ԵՄ-ն և Թուրքիան ավելի ինտենսիվ կաշխատեն՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

«Թուրքիան առանցքային գործընկեր է Հարավային Կովկասում, Միջերկրածովյան տարածաշրջանում և Սև ծովի տարածաշրջանում կայունության համար։ Արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ մենք կշարունակենք մեր դրական օրակարգը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համար։ Մենք կակտիվացնենք աշխատանքն՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին», - գրել է նա X-ում Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ հանդիպումից հետո։

Ավելի վաղ Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հարցին՝ արդյոք հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կհաստատվի՝ հաշվի առնելով Բաքվի հռետորաբանությունը, Կոսը նշել էր, որ հավատում է՝ երկու երկրների միջև վերջնական խաղաղությունը հնարավոր է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում