Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին՝ Ազգային տոնի առթիվ:

«Արմենպրես»,–ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արաբական  Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։

Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության պատրաստա­կա­մությունը բարձրացնել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև զարգացնել փոխշահավետ տնտեսական գործակցություն:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն՝ Արաբական Միացյալ Էմիրությունների բարգավաճմանն ուղղված Ձեր ծրագրերում, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների  բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և կայուն զարգացում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում