Քաղաքականություն

ԵՄ հանձնակատարն առաջարկել է ստեղծել կապակցվածության հարցերով Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա-Եվրամիություն ձևաչափ

1 րոպեի ընթերցում

ԵՄ հանձնակատարն առաջարկել է ստեղծել կապակցվածության հարցերով Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա-Եվրամիություն ձևաչափ

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն առաջարկել է ստեղծել տրանսպորտային կապակցվածության հարցերով Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա-Եվրամիություն քառակողմ ձևաչափ: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Կոսը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

«Հոկտեմբերին ենք սկսել քննարկումները։ Ես խնդրել եմ, որ նախարարն այսօր մեզ ներկայացնի տրանսպորտային կապակցվածության օրակարգում Հայաստանի առաջնահերթությունները, հետո միասին կքննարկենք»,- ասաց Մարթա Կոսը:

ԵՄ հանձնակատարը նշեց՝ բազմաթիվ քայլեր կարող են ձեռնարկվել կապակցվածության օրակարգով, բայց դա հնարավոր է միայն խաղաղության պայմաններում:

Բրյուսելում ընթանում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը: Գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում