Հայաստան

ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծանոթացել վերականգնման աշխատանքների որակին

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծանոթացել վերականգնման աշխատանքների որակին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կրկին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ հերթական այցի ընթացքում նախարարին ներկայացվել են հիմնանորոգման, վերականգնման և բարեկարգման աշխատանքների ընթացքին, որակին և ժամկետներին վերաբերող հարցեր:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների կարևորությունը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել հաստատված նախագծով սահմանված պահանջները, շինարարական աշխատանքների կատարման մասնագիտական բարձր չափանիշները։

Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում