Վրաստանում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդներից մեկը

2 րոպեի ընթերցում

Թբիլիսիում ձերբակալվել է «Լելո՝ ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ալեկո Էլիսաշվիլին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։ 

«Էլիսաշվիլիի ձերբակալման պատճառը դեռևս անհայտ է»,-այս մասին հայտնել է նրա փաստաբան Գիորգի Ռեխվիաշվիլին։ 

Վերջինիս խոսքով՝ քաղաքական գործիչը տեղափոխվել է Թբիլիսիի ՆԳՆ գլխավոր գրասենյակ։ 

Գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 28-ին Ալեկո Էլիսաշվիլին մասնակցել է Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիային։ Նա նաև հետաքննվում է 2024 թվականի դեկտեմբերի 2-ին «Վրացական երազանք» կուսակցության համահիմնադիր Ալի Բաբաևի ծեծի գործով։ 

Ալեկո Էլիսաշվիլին, ի թիվս այլ մեղադրանքների, մեղադրվում է անձի նկատմամբ բռնի հետապնդման մեջ՝ կապված նրա քաղաքական գործունեության հետ։ 

Նշվում է, որ եթե Էլիսաշվիլին մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում։

Նախօրեին Վրաստանի իշխանությունների կողմից ԵՄ-ի հետ բանակցությունները կասեցնելու որոշման մեկ տարվա առթիվ Թբիլիսիի կենտրոնական պողոտաներով տեղի է ունեցել վրացական ընդդիմության և ՀԿ-ների ներկայացուցիչների երթ։

Բողոքի ակցիային մասնակցել են հազարավոր մարդիկ՝ հավաքվելով մայրաքաղաքի մի քանի վայրերում: Նրանք շարժվել են կենտրոնական պողոտայով և ուղղվել դեպի Վրաստանի խորհրդարան: Ցուցարարները ձեռքերում պահել են Վրաստանի և ԵՄ դրոշներ: Երթին մասնակցել են ոչ կառավարական կազմակերպությունների անդամներ, ընդդիմության կողմնակիցներ և շարքային քաղաքացիներ։

Թբիլիսիում և այլ խոշոր քաղաքներում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախորդ տարվա նոյեմբերի 28-ին հայտարարեց ԵՄ-ին անդամակցության բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը կասեցնելու իր որոշման մասին։ Այդ ժամանակվանից ի վեր՝ Վրաստանի մայրաքաղաքում պարբերաբար տեղի են ունենում կառավարության դեմ բողոքի ցույցեր։ Այդուհանդերձ վերջերս դրանց թիվը նվազել է՝ իշխանությունների կողմից ցույցեր անցկացնելու կանոնների վերաբերյալ ընդունված խիստ օրենքների պատճառով։

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները