Իրավունք

Լիդյա Մանթաշյանն ազատ է արձակվել

1 րոպեի ընթերցում

Լիդյա Մանթաշյանն ազատ է արձակվել

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կալանքը փոխվել է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանվել վարչական հսկողությունը, կիրառվել է նաև 2 միլիոն 500 հազար դրամ գրավ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատարանի որոշումը հրապարակվել է նոյեմբերի 27-ին։ 

Լիդյա Մանթաշյանը կալանավորվել էր 2025 թվականի հունիսին։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացման և ահաբեկչության նախապատրաստման հոդվածներով։ 

Մանթաշյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։  

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում