Աշխարհ

Թաիլանդում հեղեղումներն առնվազն 33 մարդու կյանք են խլել

1 րոպեի ընթերցում

Թաիլանդում հեղեղումներն առնվազն 33 մարդու կյանք են խլել

Թաիլանդի հարավում ուժեղ հեղեղումներն առնվազն 33 մարդու կյանք են խլել նոյեմբերի 23-ից ի վեր։ Բազմաթիվ մարդիկ բարձրացել են իրենց տների տանիքներ՝ սպասելով օգնության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ 

Ըստ իշխանությունների՝ երկրի հարավային 12 նահանգներում հորդառատ անձրևների հետևանքով տուժել է ավելի քան 2,7 միլիոն մարդ։ Անձրևներից կուտակված ջրի մակարդակը նոյեմբերի 26-ին սկսել է նվազել, սակայն օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ հորդառատ անձրևները և հեղեղումները կշարունակվեն ամբողջ օրվա ընթացքում։

Թաիլանդի վարչապետը նոյեմբերի 25-ին արտակարգ դրություն է հայտարարել Սոնգխլայի նահանգում, որտեղ գտնվում է Թաիլանդի ամենամեծ քաղաքը՝ Հաթ Յայը։ 

Հարևան երկրներում ևս հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել։ Վիետնամում մեկ շաբաթում զոհերի թիվը հասել է գրեթե 100-ի, Մալայզիայում ավելի քան 19 000 մարդ տարհանվել է։ Ինդոնեզիայում 19 մարդ զոհվել է, 7 մարդ դեռ մնում է սողանքների տակ։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում