Եվրախորհրդարանը պատրաստել է «ռազմական Շենգենյան գոտի» ստեղծելու մասին բանաձևի նախագիծ

2 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանի տրանսպորտի և պաշտպանության հանձնաժողովները պատրաստել են բանաձևի նախագիծ, որը պարզեցնում է զորքերի և ռազմական տեխնիկայի տեղափոխումը ԵՄ-ի տարածքում և ձևավորում, այսպես կոչված, «ռազմական Շենգենյան գոտի»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրախորհրդարանի մամուլի հաղորդագրությունում:

Ընդգծվում է «ամբողջ Եվրոպայով զորքերի, տեխնիկայի և ակտիվների արագ անդրսահմանային տեղաշարժին նպաստելու անհրաժեշտությունը՝ ապահովելու ռուսական հնարավոր ագրեսիան հետ մղելու պատրաստվածությունը»։

«Սա համաեվրոպական անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովելու կարևորագույն գործոն է, ինչպես նաև չափազանց կարևոր է արևելյան թևի, մասնավորապես՝ Բալթյան երկրների և Լեհաստանի անվտանգության համար», - նշվում է հաղորդագրության մեջ։

Պատգամավորներն առաջարկում են ապահովել արագ արձագանքման ուժերի կողմից Եվրամիության ներքին սահմանները խաղաղ ժամանակ երեք օրվա ընթացքում և ճգնաժամային իրադրության դեպքում 24 ժամվա ընթացքում հատելու հնարավորությունը։ 

Նշվում է, որ ներկայում վարչական, ֆինանսական և ենթակառուցվածքային խնդիրների պատճառով ԵՄ տարածքով ռազմական տեխնիկայի տեղափոխումը երբեմն կարող է տևել մեկ ամսից ավելի։

Պատգամավորները ողջունում են հաջորդ երկարաժամկետ բյուջեում ռազմական շարժունակության բյուջեն ավելացնելու և 17 միլիարդ եվրոյի հասցնելու առաջարկը և «խնդրում են ԵՄ երկրներին չկրճատել այդ գումարը, ինչպես տեղի ունեցավ 2021-2027 թթ. բյուջեի հետ, երբ առաջարկվող միջոցները կրճատվեցին 75%-ով»։

Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդգծում են, որ «իսկական «ռազմական Շենգենյան» գոտու ստեղծումը պետք է իրականացվի ամենակարճ ժամկետում»։

Բանաձևի նախագիծը կարող է քվեարկության դրվել Եվրախորհրդարանի դեկտեմբերյան նստաշրջանի լիագումար նիստում։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան