Մագդալենա Գրոնոն ինտենսիվ և բովանդակալից է համարում Հայաստանում անցկացրած հանդիպումներն ու բանակցությունները
1 րոպեի ընթերցում
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է նոյեմբերի 18-19-ը Հայաստան կատարած այցը, դրա շրջանակներում անցկացված բանակցությունները որակել ինտենսիվ և բովանդակալից:
«Շնորհակալ եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և այլ պաշտոնատար անձանց՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, Հայաստան-Թուրքիա կարգավորման, տարածաշրջանային համագործակցության, կապուղիների և հումանիտար հարցերի վերաբերյալ կարծիքների խորը փոխանակման համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Գրոնոն:
Գրոնոն վերահաստատել է՝ ԵՄ-ն աջակցում է հայ և ադրբեջանցի գործընկերներին լիարժեք խաղաղության և տարածաշրջանային հաջողությունների ճանապարհին։