Տնտեսություն

Հայաստանի և Վրաստանի էկոնոմիկայի նախարարները քննարկել են համագործակցությունը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Վրաստանի էկոնոմիկայի նախարարները քննարկել են համագործակցությունը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

Հանդիպման ընթացպքում կողմերը քննարկել են հագործակցությունը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ մակարդակներում։

Մտքեր են փոխանակվել երկու երկրների տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք այլ հարցերի շուրջ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Կարդացեք հոդվածը` فارسیTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում