Քաղաքականություն

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Հարավային Կովկասի ապագայի համար մեծ կարևորություն ունի. Կավելաշվիլի

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Հարավային Կովկասի ապագայի համար մեծ կարևորություն ունի.  Կավելաշվիլի

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը նշանակալի քայլ է Հարավային Կովկասում շարունակական խաղաղության և կայուն միջավայրի ձևավորման տեսանկյունից: 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Թբիլիսիում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին:  

Վրաստանի նախագահի խոսքով՝ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը ժամանակ ինքը նշել է, որ արագ փոփոխվող աշխարհակարգում Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության պահպանումն ավելի մեծ կարևորություն է ստանում: 

«Ցանկանում եմ ընդգծել, որ շարունակական խաղաղության և կայուն միջավայրի առումով նշանակալի քայլ է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի նախաստորագրած խաղաղության համաձայնագիրը, ինչը, բնականաբար, միանշանակ ողջունում եմ: Այս պատմական իրադարձությունը Հարավային Կովկասի ապագայի համար մեծ կարևորություն ունի»,-ընդգծեց Վրաստանի նախագահը: 

Նա շեշտեց, որ Թբիլիսին պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում: 

ՀՀ նախագահը պաշտոնական այցով Վրաստանում է նոյեմբերի 19-ից 20-ը: Այցի շրջանակում ՀՀ նախագահը նաև հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:

Հայաստանն ու Ադրբեջանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում