Զելենսկին Ֆրանսիայում ՀՕՊ համակարգերի և ռազմական ինքնաթիռների մատակարարման պայմանագրեր կկնքի. Reuters
1 րոպեի ընթերցում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 17-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակում հնարավոր է պայմանագրեր կնքի հակաօդային պաշտպանության միջոցների, ռազմական ինքնաթիռների և հրթիռների մատակարարման վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Պատմական համաձայնագիր է նախապատրաստվել Ֆրանսիայի հետ․ մեր մարտական ավիացիայի, օդային պաշտպանության և այլ պաշտպանական կարողությունների զգալի ամրապնդում կլինի։ Այցի ժամանակացույցի համաձայն՝ դա տեղի կունենա երկուշաբթի օրը»,- X-ի իր էջում գրել է Զելենսկին, ով հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Reuters-ի երկու անանուն աղբյուրները, ովքեր տեղեկացված են Ուկրաինայի նախագահի այցի մանրամասներից, հայտնել են, որ այցի շրջանակում հնարավոր է 10-ամյա ռազմավարական ավիացիոն համաձայնագրի կնքում, ինչը կնշանակի Կիևին Dassault ընկերության կողմից արտադրված բազմաֆունկցիոնալ Rafale մարտական ինքնաթիռների մատակարարում։ Աղբյուրները հայտնել են նաև, որ համաձայնության շրջանակում հնարավոր է նաև SAMP/T հակաօդային պաշտպանական համակարգերի ձերքբերում։
Աղբյուրները չեն հստակեցրել, թե ինչպես են ֆինանսավորվելու նախատեսվող գործարքները։