Տնտեսություն

Գևորգ Պապոյանը հնդկական խոշոր ինժեներական ընկերությանն առաջարկել է ՀՀ-ում էլեկտրական կուտակիչներ արտադրել

1 րոպեի ընթերցում

Գևորգ Պապոյանը հնդկական խոշոր ինժեներական ընկերությանն առաջարկել է ՀՀ-ում էլեկտրական կուտակիչներ արտադրել

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստանում հանդիպել է «HBL India» խոշոր ինժեներական ընկերության ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը և առաջարկել դիտարկել ՀՀ-ում էլեկտրական կուտակիչների արտադրություն հիմնելու հնարավորությունը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում