ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու Ֆրանսիայի դեսպանը բացել են ֆրանսահայ ճարտարապետ Ալեն Դարոնյանի հիշատակին նվիրված հուշատախտակ
1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը նոյեմբերի 14-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում մասնակցել և ելույթով է հանդես եկել դեսպանության բացման 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Շնորհավորելով հիշարժան օրվա կապակցությամբ՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն անդրադարձ է կատարել Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների ծավալուն օրակարգին, ընդգծել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և բազմաոլորտ համագործակցությունը:
Միջոցառման ավարտին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացել են ֆրանսահայ ճարտարապետ Ալեն Դարոնյանի հիշատակին նվիրված հուշատախտակը: