Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Հնդկաստանում մասնակցել է CII Partnership Summit 2025 միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Հնդկաստանում մասնակցել է CII Partnership Summit 2025 միջոցառմանը

Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստանում մասնակցել է CII Partnership Summit 2025 միջոցառմանը։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»–ում կատարած գրառման միջոցով նախարարը տեղեկացրել է, որ ելույթի ընթացքում կարևորել է Հայաստանի ու Հնդկաստանի տնտեսական համագործակցության խորացումը՝ բարձր գնահատելով երկու երկրների երկարամյա բարեկամությունը։ 

«Ընդգծեցի Հնդկաստանի նորարարական ու տեխնոլոգիական առաջընթացը և վստահություն հայտնեցի, որ գագաթնաժողովը կնպաստի նոր գաղափարների և երկարաժամկետ գործընկերության ձևավորմանը։

Ներկայացրեցի Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները՝ դիվերսիֆիկացված, արտահանմանը միտված և նորարարական տնտեսության կառուցումը, ինչպես նաև ներկայացրեցի ներդրումային հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, դեղագործության, ագրոբիզնեսի, զբոսաշրջության և կրթության ոլորտներում»,– գրել է Պապոյանը։ 

Նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որով նախատեսվում է ստեղծել ժամանակակից տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցական ուղիների ցանց, որը կկապի Հարավային Կովկասը, Մերձավոր Արևելքը և Կենտրոնական Ասիան։

Համաժողովին մասնակցում են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 9 երկրների տնտեսական ոլորտի նախարարներ, գործարար ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության (WTO) նախագահը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում