Իրավունք

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմը բողոքարկել է նրան 2 տարով ազատազրկելու վճիռը

1 րոպեի ընթերցում

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմը բողոքարկել է նրան 2 տարով ազատազրկելու վճիռը

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմը վերաքննիչ դատարանում բողոքարկել է առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական թիմը։ 

Պաշտպանները խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անմեղությունը:  

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Հոկտեմբերի 3-ին առաջին ատյանի դատարանը նրան 2 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելու որոշում էր կայացրել։  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում