Քաղաքականություն

Բանակցային սենյակում չեմ ասել իմ հրապարակային դիրքորոշումներին հակասող որևէ բան. Փաշինյանն արձագանքել է Բայրամովի հայտարարություններին

1 րոպեի ընթերցում

Բանակցային սենյակում չեմ ասել իմ հրապարակային դիրքորոշումներին հակասող որևէ բան. Փաշինյանն արձագանքել է Բայրամովի հայտարարություններին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանի հետ բանակցություններում չի ասել որևէ բան, որը հակասում է իր հրապարակային հայտարարություններին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում՝ արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հայտարարություններին:

«Իմ բոլոր դիրքորոշումներն արտահայտված են հրապարակային, 2018 թվականից դուք իմ դիրքորոշումներին ծանոթ եք, դրանց փոփոխություններին ծանոթ եք: Այն օրվանից մինչև այսօր բանակցային որևէ սենյակում ես չեմ ասել որևէ բան, որը կհակասեր իմ հրապարակային արտահայտած դիրքորոշումներին»,- ասաց Փաշինյանը: 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե 2018 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառուցողական տրամադրվածություն է ունեցել հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն այդ դիրքորոշումը կտրուկ փոխվել է 2019 թվականին:  

Կարդացեք հոդվածը` Englishქართული中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում