Հայաստանի մշտական բնակչությունն այս տարի ավելացել է 14.3 հազարով

2 րոպեի ընթերցում

2022 թվականի մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ՝ ՀՀ մշտական բնակչությունը այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ 3 մլն 90.5 հազար մարդ է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: 

Հանրապետության բոլոր 49 քաղաքներում բնակվում է 1 մլն 977.4 հազար, իսկ 954 գյուղերում՝ 1 մլն 113.1 հազար մարդ: 

2025 թվականի նախնական տվյալներով՝ Երևանի բնակչությունը 1 մլն 144.7 հազար մարդ է (2024-ին՝ 1 մլն 136.3 հազար էր): 

Մարզերից առավել շատ բնակչություն ունի Կոտայքը (296.1 հազար), ամենից քիչ՝ Վայոց ձորը (49.6 հազար): 

Հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը Հայաստանի մշտական բնակչությունն ավելացել է 14.3 հազարով: 

Հունվար-սեպտեմբերին բնական հավելաճը 4 հազար 634 մարդ է: Ըստ Քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի՝ այդ ընթացքում Հայաստանում ծնվել է 23 հազար 698 երեխա, մահացել է 19 հազար 64 մարդ: Մեռելածինների թիվն է 286: 

Նորածինների սեռերի հարաբերակցությունը, ինչպեսև 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, կազմել է 110 տղա՝ 100 աղջկա հաշվով:  

Այս տարվա 9 ամիսներին հղիության հետ կապված բարդություններից, ինչպես նաև ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածներում մայրական մահացության դեպքեր չեն գրանցվել (2024-ի հունվար-սեպտեմբերին արձանագրվել էր մայրական մահացության 6 դեպք):  

Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 10 հազար 238 ամուսնություն և 3617 ամուսնալուծություն: Այսինքն, 1000 ամուսնությունների համեմատ գրանցվել է ամուսնալուծությունների 353 դեպք (նախորդ տարի՝ 293): 

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի ընդունել Իրանի պայմանները. Արաղչի

Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի համայնքապետի թեկնածուն մեղադրվում է ընտրողներին կաշառք բաժանելու մեջ. նա ձերբակալվել է

Իտալիան հայտարարել է անվտանգության նոր միջոցառումների մասին Միլանի անկարգությունների ֆոնին

Անահիտ Մանասյանը Ավստրալիայում մասնակցել է զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների 18-րդ միջազգային համաժողովին

COP17. Առնո Բաբաջանյանն ու բալետի պարուհին․ Խամաճիկների թատրոնի ներկայացումը

Նիգերիայում հաստատվել է էբոլայով վարակման առաջին դեպքը

Երևանի, Կոտայքի և Արագածոտնի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Թեհրանը Սաուդյան Արաբիայից և հութիներից պատասխան չի ստացել միջնորդության առաջարկի վերաբերյալ

ՆԳՆ ոստիկանության կողմից 2025-2026 թվականներին երկու տասնյակից ավելի սպանության նախապատրաստության դեպք է բացահայտվել