Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Ռիադում մասնակցել է «TOURISE Global Tourism Summit 2025» համաժողովին

1 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Ռիադում մասնակցել է «TOURISE Global Tourism Summit 2025» համաժողովին

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռիադում մասնակցել է «TOURISE Global Tourism Summit 2025» համաժողովին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ 

Համաժողովն անցկացվում է «Ձևավորելով նոր հորիզոններ համաշխարհային զբոսաշրջության համար» խորագրով։

Սաուդյան Արաբիայի Թագավորության զբոսաշրջության նախարարության հովանու ներքո անցկացվող եռօրյա համաժողովը համախմբել է 100-ից ավելի երկրների նախարարների, կառավարությունների ներկայացուցիչների, գործարարների, ներդրողների, ինչպես նաև զբոսաշրջության և տեխնոլոգիական ոլորտների մասնագետների։

Համաժողովին մասնակցել են նաև հայ գործարարներ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում