Վրաստանը շատ ուրախ է, որ Հարավային Կովկասում վերջապես խաղաղություն է հաստատվում․ վրացի փորձագետ

3 րոպեի ընթերցում

Վրաստանը շատ ուրախ է, որ Հարավային Կովկասում վերջապես խաղաղություն է հաստատվում։ Թբիլիսիում հույս ունեն, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև մինչ այս պահը գոյություն ունեցող խնդիրները ևս լուծում կստանան։  

«Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային երկօրյա համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասել է Վրաստանի հասարակական գործերի ինստիտուտի միջազգային հարաբերությունների մագիստրոսական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Թոռնիկե Շարաշենիձեն՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը։  

«Մենք շատ ուրախ ենք, որ վերջապես խաղաղություն է գալիս տարածաշրջան։ Մենք մշտապես հանդես ենք եկել Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման օգտին, ինչը, սակայն, ցավալիորեն, չստացվեց»,- նշել է Շարաշենիձեն։

Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, շատ կարևոր է Վրաստանի համար ոչ միայն այն պատճառով, որ տարածաշրջանին խաղաղություն է անհրաժեշտ, այլ նաև այն պատճառով, որ Վրաստանն էլ անվտանգ երկիր չէ՝ հաշվի առնելով, որ Թբիլիսիի մոտակայքում ռուսական ռազմաբազա կա։ 

«Մենք տարածաշրջանում տեղի ունեցող ամեն ինչին մեծ զգուշությամբ ենք մոտենում։ Ցանկացած հակամարտություն մեզ համար սպառնալիք է։ Մենք իսկապես հույս ունենք, որ, ի վերջո, բոլոր այն խնդիրները, որոնք մինչ այժմ մնացել են Բաքվի և Երևանի միջև, իրենց լուծումը ևս կստանան»,-ընդգծել է վրացի փորձագետը։  

Գնահատելով Հայաստանի ու Վրաստանի միջև միջպետական հարաբերությունների ներկա մակարդակը՝ փորձագետը նկատել է, որ երկրների միջև երկկողմ կապերն ու գործընկերությունն այժմ ավելի բարձր մակարդակի վրա են, քան նույնիսկ Խորհրդային Միության փլուզման ժամանակ։ 

«Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը դարձավ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, և Վրաստանն, ամենայն հավանականությամբ, Հայաստանը դիտարկում էր որպես Ռուսաստանի դաշնակից։ Բոլորը գիտեն, որ մեր և Ռուսաստանի միջև ամեն ինչ այդքան էլ լավ չդասավորվեց Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և այլնի պատճառով։ Չնայած դրան, իհարկե, ես անկեղծորեն հավատում եմ, որ վրացիների մեծամասնությունը կարծում է, որ Հայաստանը վրացիներին ամենամոտ ազգն է։ Եվ մենք շատ առումներով բավական նման ենք․ ես դա զգում եմ, երբ այստեղ եմ՝ Հայաստանում»,-նշել է վրացի փորձագետը։  

Հայերեն Español فارسی ქართული Русский Türkçe 中文

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին