Ռուսաստան

Շոյգուն բանակցությունների նպատակով ժամանել է Եգիպտոս

1 րոպեի ընթերցում

Շոյգուն բանակցությունների նպատակով ժամանել է Եգիպտոս

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Կահիրե, որտեղ պլանավորված է նրա հանդիպումը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին նոյեմբերի 9-ին հաղորդել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Առաջնահերթ ուղղությունների թվում են ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնագրերի իրականացման հեռանկարների քննարկումը, այդ թվում՝ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում», - ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԽ-ի տվյալներով՝ Շոյգուն բանակցություններ կվարի Եգիպտոսի նախագահի, ազգային անվտանգության հարցերով խորհրդականի, ԱԳ նախարարի, պաշտպանության և ռազմական արդյունաբերության նախարարի, ինչպես նաև երկրի ուժային կառույցների և հատուկ ծառայությունների մյուս ղեկավարների հետ։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում