Տնտեսություն

Գևորգ Պապոյանը մասնակցել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի 124-րդ նստաշրջանին

2 րոպեի ընթերցում

Գևորգ Պապոյանը մասնակցել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի 124-րդ նստաշրջանին

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակում մասնակցել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) գործադիր խորհրդի 124-րդ նստաշրջանին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գևորգ Պապոյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

Գևորգ Պապոյանը ելույթ է ունեցել, որում բարձր է գնահատել UNWTO-ի համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ զբոսաշրջության ոլորտում` նշելով, որ 1997 թվականից ի վեր UNWTO-ին անդամակցելու ընթացքում Հայաստանն իրականացրել է նախաձեռնություններ, որոնք ուղղված են եղել կայուն, ընդգրկուն և նորարար զբոսաշրջության ամրապնդմանը։ Այդ նախաձեռնություններն իրականացնելիս հիմնական առաջնահերթություններն են եղել համայնքների հզորացումը, մշակութային ժառանգության պահպանումն ու փորձառնական զբոսաշրջության խթանումը։

«Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ երկարատև խաղաղության կառուցմանը։ Խաղաղության այս ճանապարհով առաջ շարժվելուն զուգընթաց, զբոսաշրջությունը կշարունակի կենտրոնական դեր խաղալ Հայաստանի ամենօրյա օրակարգում։ Զբոսաշրջությունը միավորում է մարդկանց, կամուրջ է ստեղծում մշակույթների միջև և խթանում փոխըմբռնումը», - նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։ 

Նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը սերտորեն համագործակցել Կազմակերպության հետ, աջակցել նրա կարևոր առաքելությանը, կիսվել փորձով, ինչպես նաև ակտիվորեն համագործակցել զբոսաշրջության ոլորտի առաջմղման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում