Քաղաքականություն

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալին

1 րոպեի ընթերցում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար Սիբի Ջորջին, ով Երևան է ժամանել երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարարությունից, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Հնդկաստանի միջև վերջին տարիներին դինամիկ զարգացող գործընկերությանը, որի արդյունքները տեսանելի են տարբեր ոլորտներում:

Մտքեր են փոխանակվել հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում