Միացյալ Նահանգներ

Սիրիայի ԱԳՆ-ն հերքել է Դամասկոսի ավիաբազաներում ամերիկյան զորքերի տեղակայման մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ԱԳՆ-ն հերքել է Դամասկոսի ավիաբազաներում ամերիկյան զորքերի տեղակայման մասին լուրերը

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Reuters-ի հրապարակման մեջ տեղ գտած պնդումներն այն մասին, որ Միացյալ Նահանգները մտադիր է ռազմական ներկայություն հաստատել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ավիաբազայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։

«Սիրիայում ամերիկյան բազաների մասին Reuters-ի հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում», - հայտարարել է երկրի ԱԳՆ-ի աղբյուրը։

Աղբյուրը հավելել է, որ ներկա փուլում «ամերիկյան դիրքորոշումը փոխվում է դեպի Սիրիայի կենտրոնական կառավարության հետ անմիջական շփում, ինչպես նաև երկրի միավորման ջանքերի աջակցում՝ մերժելով մասնատման ցանկացած կոչ»։ 

SANA գործակալության փոխանցմամբ՝ Սիրիան իր նոր դարաշրջանում հաստատուն կերպով շարժվում է դեպի կայունության ամրապնդում և ազգային ինքնիշխանության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության ամրապնդում։

Ավելի վաղ Reuters գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների տեղեկացրել էր, թե ԱՄՆ-ն ցանկանում է ռազմական ներկայություն ծավալել Դամասկոսի ավիաբազայում՝ Սիրիայի և Իսրայելի միջև անվտանգության շուրջ ապագա պայմանագրի իրականացման գործում օգնություն ցուցաբերելու համար: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում