Վրաստան

Վրաստանի դատախազությունը քրգործ է հարուցել Միխեիլ Սաակաշվիլիի և այլ ընդդիմադիր առաջնորդների դեմ

1 րոպեի ընթերցում

Վրաստանի դատախազությունը քրգործ է հարուցել Միխեիլ Սաակաշվիլիի և այլ ընդդիմադիր առաջնորդների դեմ

Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և մի քանի ընդդիմադիր առաջնորդների դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նոյեմբերի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն։

«Միխեիլ Սաակաշվիլիի, Գիորգի Վաշաձեի, Նիկա Գվարամիայի, Նիկանոր Մելիայի, Զուրաբ Գիրչի Ջապարիձեի, Էլենե Խոշտարիայի, Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջապարիձեի դեմ քրեական հետապնդում է սկսվել պետության դեմ կատարված հանցագործությունների, մասնավորապես՝ սաբոտաժի, թշնամական գործունեության մեջ օտարերկրյա պետությանն օժանդակելու, սահմանադրական կարգի և ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված գործունեության ֆինանսավորման և սահմանադրական կարգի կամ պետական ​​իշխանության բռնի տապալման կոչերի համար», - ասել է Գվարակիձեն։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում