Խաղաղության ճանապարհին կլինեն խնդրահարույց հարցեր, բայց պետք է կենտրոնանալ իրական ձեռքբերումների վրա. Ռուբինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը համարում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհին կլինեն խնդրահարույց հարցեր ու հայտարարություններ, բայց պետք է կենտրոնանալ իրական ձեռքբերումների վրա: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուբինյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարություններին այն մասին, թե իբր 20-րդ դարի սկզբին Ցարական Ռուսաստանի  քարտեզներում Հայաստանի ներկայիս տարածքում տեղանունների մեծ մասն ադրբեջանական ծագում ունեն։ 

Ռուբինյանը նախ հիշեցրեց, որ ինքը գրառմամբ արդեն իսկ արձագանքել է այդ անհիմն հայտարարություններին:  

«Ամեն դեպքում Ադրբեջանից հնչող հայտարարությունների շեշտադրման որոշակի փոփոխություն տեսնում ենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնի պայմանավորվածություններից հետո: Իհարկե, չենք կարող ասել, որ չեն լինում հայտարարություններ, որոնք համարում ենք ապակառուցողական: Այդ հայտարարությունը դրանցից մեկն է: Եթե հետ գնանք, ապա տեղանունների իմաստով մեզ համար ամենևին ոչ շահեկան վիճակ չենք տեսնի, շատ շահեկան վիճակ կտեսնենք: Բայց հետ գնալ պետք չէ, պետք է գնալ առաջ: Դա է խաղաղության ամրապնդման և պահպանման ձևը»,-ասաց Ռուբինյանը:

Անդրադառնալով խաղաղության վերաբերյալ տարբեր գնահատականներին՝ նա ընդգծեց՝ խաղաղությունն այն է, որ ռուսական ցորենը երկաթուղով Ադրբեջանի տարածքով ներմուծվում է Հայաստան: Ռուբինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ներմուծվում նաև ղազախական ցորեն։» 

«Սա պատմական իրադարձություն է: Այսպիսի բան վերջին անգամ եղել է երևի 1991 կամ 1992 թվականին, այսինքն՝ պատերազմի ակտիվ փուլից առաջ»,-նշեց ԱԺ փոխնախագահը:

Ռուբինյանը շեշտեց՝ վերջին 30 տարում միակ երկիրը, որի հետ Հայաստանը երկաթուղային կապ է ունեցել, Վրաստանն է:

«Այո, խաղաղության ճանապարհին կլինեն խնդրահարույց հարցեր, այո, կարող են լինել հայտարարություններ, որոնք մենք կհամարենք խնդրահարույց, բայց պետք է կենտրոնանալ իրական ձեռքբերումների վրա: Եվ Ադրբեջանի տարածքով ցորենի ներմուծումը Հայաստան շատ կարևոր փաստ է, որը պետք է արձանագրել, այդ թվում՝ խաղաղության համատեքստում: Մենք ունենք պատմական հնարավորություն՝ հաստատված խաղաղությունն ինստիտուցիոնալիզացնելու, անշրջելի ու երկարատև դարձնելու»,-շեշտեց ԱԺ փոխնախագահը: 

Հայերեն English Español فارسی ქართული Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին