Աշխարհ

Աֆղանստանում ուժեղ երկրաշարժի հետևանքով 10 զոհ և հարյուրավոր վիրավորներ կան

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանում ուժեղ երկրաշարժի հետևանքով 10 զոհ և հարյուրավոր վիրավորներ կան

Աֆղանստանի հյուսիսային Մազար-է Շարիֆ քաղաքի մոտակայքում նոյեմբերի 3-ի առավոտյան տեղի է ունեցել 6.3 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, վիրավորվել՝ մոտ 260-ը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, տվյալները հայտնել են տեղի իշխանությունները՝ նշելով, որ զոհերի թիվը, հավանաբար, կաճի։

Երկրաշարժը տեղի է ունեցել Ավելի քան կես միլիոն բնակչություն ուենցող Մազար-է Շարիֆ քաղաքի մոտակայքում՝ 28 կմ խորության վրա։ 

Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ երկրաշարժի վայր են ժամանել փրկարարներն ու շտապօգնության աշխատակիցները՝ գործողություններ սկսելով մարդկանց հայտնաբերելու և փրկելու, վիրավորներին ու տուժածներին անհրաժեշտ օգնություն տրամադրելու նպատակով։ 

Առողջապահության նախարարության խոսնակ Շարֆաթ Զամանը հայտնել է, որ զոհերի ու վիրավորների թիվը կարող է աճել։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում