Բեռլինում կայացել ՀՀ-ի և Գերմանիայի ֆինանսատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

2 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համանախագահությամբ հոկտեմբերի 30-ին Բեռլինում կայացել է Հայաստանի և Գերմանիայի միջև ֆինանսական ու տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ 

Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էր, իսկ գերմանական կողմից՝ ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը։

Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրի, ներդրումների, ներմուծման և արտահանման, միկրո և միջին ձեռնարկատիրության զարգացման, վերականգնվող էներգետիկայի, կայուն քաղաքային զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում։

«Հայաստանի ու Գերմանիայի միջև ձևավորվել է ամուր, վստահելի և հեռանկարային համագործակցություն՝ հիմնված ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ներառական տնտեսական աճի վրա։ Վերջին տարիների ընթացքում Գերմանիան դարձել է Հայաստանի ամենահուսալի գործընկերներից մեկը՝ թե՛ երկկողմանի, թե՛ Հայաստան-ԵՄ ավելի լայն շրջանակներում։ Այսօրվա երկխոսությունը ևս մեկ կարևոր քայլ է այս գործընկերության խորացման և մեր համատեղ ջանքերը Հայաստանի կայուն, կանաչ և բազմազան զարգացման երկարաժամկետ տեսլականի հետ համապատասխանեցնելու ուղղությամբ», - նշել է Գևորգ Պապոյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը կարևորել է Գերմանիայի աջակցությունը Հայաստանում քաղաքական և տնտեսական բարեփոխումների իրականացման, կայուն զարգացման, կանաչ տնտեսության խթանման և սոցիալական ինտեգրման ուղղություններով։

Գևորգ Պապոյանն իր խոսքում ընդգծել է նաև Հայաստան–ԵՄ համագործակցության շրջանակում Գերմանիայի հետ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։ 

Նիստին մասնակցել են նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

 

 

Հայերեն العربية English Français ქართული

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ԱՄԷ մեկնարկել է շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

ՆԳՆ-ն պարզաբանել է Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը

Հայաստանն ու Լատվիան կընդլայնեն համագործակցությունն արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում

Բացահայտվել են Հոբարձիում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները․ կանխվել է նաև վրեժխնդրության փորձ

Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում