ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ Ուկրաինան առաջիկա ամիսներին 2 միլիարդ դոլարի օգնություն կստանա

1 րոպեի ընթերցում

Առաջիկա ամիսներին Ուկրաինային որպես օգնություն կհատկացվի 2 միլիարդ դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Bloomberg TV-ին տված հարցազրույցում հայտնել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։

«Առաջիկա մի քանի ամսվա ընթացքում մենք, հավանաբար, պետք է ևս 2 միլիարդ կամ ավելի դոլար հավաքենք։ Մենք ակնկալում ենք, որ դա կարվի շատ շուտով», - ասել է Ուիթաքերը։

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը պարզաբանել է, որ դեկտեմբերի սկզբին տեղի կունենա արտաքին գործերի նախարարների հանդիպում, որը կդառնա «այդ ամենի յուրատեսակ ավարտը»։

Նա հավելել է, որ հաջորդ տարի ԱՄՆ-ն եվրոպական երկրների միջոցով Ուկրաինային կմատակարարի 12 կամ 15 միլիարդ դոլարի ամերիկյան զենք։

Հայերեն العربية فارسی Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան