Հայաստանը Էրդողանին և Ալիևին հրավիրել է մասնակցելու 2026-ին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ամենաբարձր մակարդակով հրավիրել է Թուրքիային և Ադրբեջանին՝ մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս  մասին վերահաստատեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, Եվրոպական քաղաքական համայնքի ՝Հայաստանում անցկացվելիք գագաթնաժողովին Անկարայից և Բաքվից ներկայացվածություն լինելո՞ւ է:

«Այո, մենք հրավերներ ենք ներկայացրել: Դեռ փաստաթղթային չենք ուղարկել, բայց բանավոր հրավիրել ենք ամենաբարձր մակարդակով մասնակցելու»,-ասաց նախարարը: 

Անդրադառնալով հստակեցնող հարցին՝ Ալիևի՞ն և Էրդողանի՞ն՝ Միրզոյանը դրական պատասխան տվեց:

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 4-ին, Երևանում։ 

Հայերեն English Español Русский 中文

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը