6 րոպեի ընթերցում
ՀՀ ԱԺ
Ժամը 10:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի բացումը: Օրակարգ՝ 1. «Հայաստանի Հանրապետության 2026թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկում: 2. «Հայաստանի Հանրապետության 2026թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ Ֆինանսների նախարարություն: 3. «Հայաստանի Հանրապետության 2026թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացության քննարկում: 4. Կենտրոնական բանկի 2026թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների նախագծի քննարկում: 5. «Հայաստանի Հանրապետության 2026թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ Հաշվեքննիչ պալատ: Նիստի բացմանը կարող են ներկա լինել միայն Ազգային ժողովում հավատարմագրված օպերատորները եւ լուսանկարիչները: Նշենք նաեւ, որ փոփոխություն է տեղի ունեցել, եւ բյուջետային բոլորը քննարկումները կկայանան 334 դահլիճում:
Ժամը 13:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2026թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ Արտաքին գործերի նախարարություն, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումներ:
Ժամը 15:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2026թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ եվրոպական ինտեգրում:
Ժամը 17:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2026թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ եվրասիական տնտեսական միություն եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապեր:
Ժամը 13։45-ին ՀՀ ազգային ժողովի այգում` 1999 թ. հոկտեմբերի 27-ի
ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, տեղի կունենա
հիշատակի արարողություն:
Պետական կառույցներ
Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Հայաստանի թատերական գործիչների միության նախագահի տեղակալ Սոնա Մելոյանի, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանի ասուլիսը: Թեմա. մեկնարկում է Արտաշատի երրորդ հանրապետական թատերական փառատոնը:
Ժամը 14։00-ին (գրանցումը՝ ժամը 13։30-14։00-ն) Բեսթ վեսթերն պլյուս կոնգրես հյուրանոցի «Պիկասո» սրահում (Իտալիայի փողոց 1, Երևան) ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, «Տնտեսական լրագրողների ակումբը» և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը համատեղ կազմակերպում են «Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացը ներկա փուլում և ակնկալվող փոփոխությունները» թեմայով պանելային քննարկում։
Քննարկման նպատակն է լրագրողներին և շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացնել հայտարարագրման գործընթացի ընթացիկ փուլը, հիմնական շեշտադրումները, վերջին փոփոխությունները, տալ մասնագիտական պարզաբանումներ, պատասխանել Ձեր հարցերին և բարձրացնել հանրային իրազեկվածությունը։
Պանելային քննարկմանը որպես բանախոսներ հանդես կգան՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Մարիամ Մանուկյանը։ Քննարկումը կվարի «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի համահիմնադիր, նախագահ Հակոբ Ավագյանը։
Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել՝ press@customs.am կամ info@ejc.am էլեկտրոնային հասցեներին ուղարկելով լրատվամիջոցի կամ կազմակերպության անվանումը, մասնակցի անուն-ազգանունը, կոնտակտային տվյալը (հեռախոսահամար) կամ զանգահարելով 060-844-318, 060-844-619 և 091-45-55-85 հեռախոսահամարներին՝ մինչև հոկտեմբերի 27-ը, ժամը 11։00-ն։
Մշակույթ
Ժամը 14:30-ին Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի բաժնի ընթերցասրահում (Թամ. մասնաշենք, 3-րդ հարկ) տեղի կունենա հանդիպում գեղագրության վարպետ, արվեստագետ Ռուբեն Մալայանի հետ։ Հանդիպման ընթացքում Ռուբեն Մալայանը կխոսի հայոց տառարվեստի մշակույթի, դրա արմատների, գեղագիտական արժեքի և ժամանակակից մեկնաբանությունների մասին։ Կքննարկվեն նաև գեղագրության և ազգային ինքնության փոխադարձ կապը, ինչպես նաև Մալայանի ստեղծագործական փորձն ու հայ գրի նկատմամբ իր յուրահատուկ մոտեցումները։ 033 623513: