ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ զրուցակիցները քննարկել են ՖՄԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։ Անդրադարձ է կատարվել 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի անցկացման նախապատրաստական քայլերին։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ներառյալ «TRIPP ուղի» հաղորդակցությունների ծրագրի կյանքի կոչմամբ ընձեռնվող հնարավորությունները։
Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն իր աջակցությունն է հայտնել խաղաղության օրակարգին և ՖՄԿ շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությամբ իրականացվող ծրագրերին։