Հայաստան

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով երեխա ունենալու տարիքային շեմը կհանվի

1 րոպեի ընթերցում

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով երեխա ունենալու տարիքային շեմը կհանվի

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու ծրագրից օգտվելու համար նախատեսված տարիքային շեմը կհանվի: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: 

«Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը՝ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակում նախատեսելու մասին, ճանաչվել են Սահմանադրությանը հակասող և անվավեր: Ըստ այդմ՝ մշակվել է փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվել է հանել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար նախատեսված սահմանափակումները՝ կանանց և տղամարդկանց համար սահմանված որոշակի տարիքային շեմը»,- ասաց Գասպարյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ նախկինում ծրագրին դիմել, սակայն տարիքային շեմի պատճառով մերժում է ստացել 3 զույգ:

Գործող կարգավորմամբ՝ հղիություն կրելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ կիրառելու համար սահմանված էր, որ կինը կարող է լինել մինչև 53 տարեկան, իսկ փոխնակ մոր օգնությամբ երեխա ունենալու համար՝ մինչև 55 տարեկան: 

Օրենքի նախագիծն Ազգային ժողովի կողմից ընդունվեց առաջին ընթերցմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում