Աշխարհ

Սանաե Տակաիչին կդառնա Ճապոնիայի առաջին կին վարչապետը

1 րոպեի ընթերցում

Սանաե Տակաիչին կդառնա Ճապոնիայի առաջին կին վարչապետը

Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամները Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼԴԿ) նախագահ Սանաե Տակաիչիին ընտրել են վարչապետի պաշտոնում։ Նա կլինի Ճապոնիայի պատմության ընթացքում առաջին կին վարչապետը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

ԼԴԿ-ն, որը խորհրդարանական մեծամասնություն չունի, կոալիցիա է կազմել Ճապոնիայի նորարարական կուսակցության հետ՝ երաշխավորելով Տակաիչիի ընտրությունը։

Reuters գործակալության հաղորդմամբ՝ Տակաիչիի օգտին քվեարկել է 465 պատգամավորներից 237-ը։ 

Նրա թեկնածությունն, ամենայն հավանականությամբ, կհաստատվի նաև խորհրդարանի վերին պալատում, և նա կստանձնի պաշտոնը որպես Ճապոնիայի 104-րդ վարչապետ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում