Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ

Աշխատանքային այցով Սուրբ Աթոռում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ կառավարության և Սուրբ Աթոռի միջև բարձր մակարդակի երկխոսությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն շարունակական կերպով կզարգանա ու էլ ավելի կամրապնդվի: Կողմերն ընդգծել են, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկխոսությունը հիմնված է ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության և ժամանակակից աշխարհի մարտահրավերների վերաբերյալ նույնական մոտեցումների վրա:

Սուրբ Աթոռի պետքարտուղարը վստահություն է հայտնել, որ Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապի գահակալությամբ ևս երկկողմ հարաբերություններն էլ ավելի կխորանան ու կամրապնդվեն:

ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ նշել է, որ իր համար պատիվ էր մասնակցել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման արարողությանը՝ հավելելով՝ նրա կյանքը հիշեցնում է, որ նույնիսկ տառապանքի ժամանակներում հավատքն ու քաջությունը կարող են հաղթահարել դժվարությունները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, կարևորել հումանիտար խնդիրների հասցեագրումը:

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի տարբեր հարցերի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աթոռում ավելի վաղ ներկա էր գտնվել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը: Այցի շրջանակում տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում