Զելենսկին հայտնել է առաջիկայում Մակրոնի հետ հանդիպման մասին
1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մոտ ապագայում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նման պայմանավորվածություն կողմերը ձեռք են բերել հեռախոսազրույցի ընթացքում։
I spoke with President of France @EmmanuelMacron. Now is the right moment to push the situation toward ending the war, and the most important thing is to fully seize every opportunity and apply the right kind of pressure on Russia. Pressuring the one who started the war is the…
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) October 20, 2025
«Խոսեցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հիմա ճիշտ պահն է իրավիճակը տանել դեպի պատերազմի ավարտը։ Ամենակարևորն է՝ լիարժեքորեն օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն և ճիշտ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: Պատերազմը նախաձեռնող կողմի վրա ճնշում գործադրելը հանգուցալուծման բանալին է»,- գրել է Զելենսկին X-ում։
Նա տեղեկացրել է, որ Մակրոնի հետ զրույցի ընթացքում քննարկել են վերջին շփումները գործընկերների հետ:
«Համաձայնեցինք հանդիպել մոտ ապագայում»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը: