Կրթություն

Կրթության ոլորտում կարևոր է փոփոխություններից չխուսափելու գործելաոճը. ՀՀ նախագահ

1 րոպեի ընթերցում

Կրթության ոլորտում կարևոր է փոփոխություններից չխուսափելու գործելաոճը. ՀՀ  նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը կրթության բնագավառում կարևոր է համարում նորարարությունն ու փոփոխություններից չխուսափելու գործելաոճը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ նախագահն ասաց «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում»-ի բացման արարողության ընթացքում՝ խոսելով 2025 թվականին Նոբելյան մրցանակի արժանացած տնտեսագետների մասին: 

«Նոբելյան կոմիտեն հիշեցրել է աշխարհին, որ տնտեսական առաջընթացը կախված է ոչ թե փոփոխությունից խուսափելուց, այլ այն օգտագործելուց և այս փիլիսոփայությունն է, որ պետք է առաջնորդի մեզ առաջիկայում, առավել ևս կրթության բնագավառում ռազմավարական խնդիրներ լուծելու, մարտահրավերներին դիմակայելու համար: Կրթությունը, գիտելիքը, նոր տեխնոլոգիաներն այն շարժիչ ուժն են, որ կապահովեն ՀՀ զարգացման, քաղաքացիների համընդհանուր բարեկեցության և տնտեսության աճի, պետության անվտանգության մակարդակի բարձրացման հարատևությունը»,- ասաց Խաչատուրյանը: 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում