Հայաստան

Հետազոտական նախաձեռնությունը բացահայտել է ռուսաստանյան ապատեղեկատվական նոր հարձակումը Հայաստանի դեմ

2 րոպեի ընթերցում

Հետազոտական նախաձեռնությունը բացահայտել է ռուսաստանյան ապատեղեկատվական նոր հարձակումը Հայաստանի դեմ

Gnida Project հետազոտական նախաձեռնությունը, որը զբաղվում է ռուսաստանյան ապատեղեկատվական արշավների բացահայտմամբ, բացահայտել է Storm-1516 խմբավորման նոր հարձակումը Հայաստանի դեմ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է մեդիափորձագետ Արթուր Պապյանը։ 

Նա հայտնել է, որ հարձակումը սկսվել է թուրքալեզու ODATV լրատվամիջոցում հրապարակված հոդվածից, որտեղ պնդում  է արվում, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Սյունիքի մոտ 1200 քառակուսի կիլոմետրանոց հատված հանձնել Ադրբեջանին, ինչպես նաև Մարգարայի անցակետի մոտ տարածք հատկացնել Թուրքիային։ 

Gnida Project-ի տվյալներով՝ ODATV-ն նախկինում արդեն ներգրավված է եղել ռուսաստանյան ապատեղեկատվական արշավներում, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ։ 

Պապյանի փոխանցմամբ՝ հարձակման հաջորդ փուլը տեղափոխվել է X հարթակ, ինչը Storm-1516-ի ընդունված մարտավարությունն է։ 

«Այստեղ մի շարք անանուն օգտահաշիվներ տարածում են անգլալեզու մի տեսահոլովակ, որը կրկնում է նույն դրույթները։ X-ի օգտահաշիվների անվանումները հիմնականում անգլալեզու են, մի մասը հնչում են որպես լրատվական կայքերի անուններ, մյուսների մեջ հանդիպում են ձևակերպումներ, որոնք ընդունված են աջ-պահպանողական շրջանակներում՝ patriot, truth: Մի քանի դեպքերում անվանման կողքին հանդիպում ենք Ռուսաստանի և/կամ ԱՄՆ֊ի դրոշներ»,-գրել է Պապյանը։ 

Ավելի վաղ տարածվող տեղեկությունները, թե Հայաստանի վարչապետը իբր պատրաստվում է է Սյունիքի մարզից տարածք հատկացնել Ադրբեջանին, իսկ Մարգարայի հատվածում՝ Թուրքիային, հերքել էր ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ 

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում