«Միջազգային կրթական էքսպո 2025»-ն իր դռներն է բացել արտերկրի շուրջ 30 ուսումնական հաստատությունում սովորել ցանկացողների համար

4 րոպեի ընթերցում

Երևանում անցկացվեց «London Eye» միջազգային ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվող «Միջազգային կրթական էքսպո 2025»-ը, որը հայ աշակերտներին և ուսանողներին հնարավորություն է տալիս ծանոթանալու աշխարհի 15 երկրի շուրջ 30 լավագույն ուսումնական հաստատության կրթական ծրագրերին և ցանկության դեպքում նաև դիմելու ու սովորելու այդ հաստատություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Միջազգային կրթական էքսպո 2025»-ը մեկ հարկի տակ է հավաքում որակյալ կրթություն առաջարկողներին և արտերկրում սովորել ցանկացողներին: Հատկանշական է, որ միջազգային կրթական ֆորումն անցկացվում է ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում։

Ներկայացնելով ֆորումի գործունեությունն ու նպատակները՝ «London Eye» Լոնդոնի միջազգային ուսումնական կենտրոնի տնօրեն Սերգեյ Քոչարյանը նշեց, որ կենտրոնն արդեն 17 տարի է, ինչ Հայաստանում իրականացնում է անգլերենի դասընթացներ, ինչպես նաև առաջարկում է միջազգային կրթություն՝ ստեղծելով հնարավորություն հայ ուսանողների համար, ովքեր ունեն մեծ ամբիցիաներ, ցանկանում են սովորել աշխարհի տարբեր ուսումնական հաստատություններում։

«Միջազգային կրթական էքսպոն կազմակերպում ենք արդեն 12 տարի։ Միջոցառումը կազմակերպվում է ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում։ Վաղը մենք նույն էքսպոն անցկացնելու ենք նաև Վրաստանում։ Էքսպոյի նպատակն է հնարավորություն տալ ուսանողներին կրթություն ստանալ արտերկրում։ Մասնակից ուսանողները հնարավորություն կունենան էքսպոյին մասնակցող կրթական հաստատությունների ներկայացուցիչների կողմից ստանալ ինֆորմացիա, թե ինչ կրթաթոշակներ են գործում, ինչ կրթական ծրագրեր են գործում, և այսօր մենք մեծ ուրախությամբ պետք է նշենք, որ մեր գործընկերների թիվը բավականին մեծ է և աննախադեպ է Հայաստանի համար»,-նշեց Սերգեյ Քոչարյանը։ 

Նրա խոսքով՝ էքսպոյին մասնակցում են կրթական հաստատություններ ԱՄՆ-ից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Կիպրոսից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Հունգարիայից և շատ այլ երկրներից։ Քոչարյանի բնորոշմամբ՝ ֆորումին ներկայացված են և՛ դպրոցներ, և՛ համալսարաններ, ինչպես նաև կարճաժամկետ ծրագրեր առաջարկող գործընկերներ, անգլալեզու դասթընացներ, սերտիֆիկացիոն տարբեր ծրագրեր։

Անդրադառնալով հարցին, թե կա՞ արդյոք նպատակ՝ մեծացնելու էքսպոյին մասնակից օտարերկրյա համալսարանների թվաքանակը՝ Սերգեյ Քոչարյանը նշեց, որ այս պահին ներկայացված է մոտավորապես 30 կրթական հաստատություն շուրջ 15 երկրից, ինչը, Քոչարյանի խոսքով, Հայաստանի համար աննախադեպ է։ 

Էքսպոյի բացումից առաջ տեղի ունեցավ նաև «London Eye» միջազգային ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող օլիմպիադային մասնակցող աշակերտների մրցանակների հանձնման արարողությունը։

«Մեր կենտրոնն իրականացնում է նաև ուսուցչուհիների վերապատրաստում, անգլերեն լեզվի ուսուցչուհիների վերապատրաստում։ Իսկ մրցանակաբաշխությունը, որին որ ականատես եղանք էքսպոյի բացումից առաջ, սա բիզնես օլիմպիադայի մրցանակաբաշխությունն էր, որը կազմակերպվում է արդեն 2-րդ տարին։  Առաջին հորիզոնականը, 2-րդ և 3-րդ հորիզոնականը զբաղեցնող մասնակիցները ստացան իրենց սերտիֆիկատները և նվերները։ Իրական մրցանակային ֆոնդը բավականին հետաքրքիր էր, որովհետև լավագույն 30 աշակերտները մասնակցելու են Ազգային ժողովում հատուկ բաց դասի, ծանոթանալու են Ազգային ժողովի պատմությանը, ունենալու են ընդունելություն Ազգային ժողովի պատգամավորների կողմից։ Իսկ առաջին տեղը զբաղեցնող մասնակիցը ստացավ 100% դրամաշնորհ բիզնես ամառային դպրոցին մասնակցության համար՝ մյուս տարի Իսպանիայում»,-եզրափակեց Սերգեյ Քոչարյանը։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն